Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայում հնարավոր չէ խաղաղություն հաստատել Ասադի նախագահության օրոք». Քերի

12:02, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
«Սիրիայում հնարավոր չէ խաղաղություն հաստատել Ասադի նախագահության օրոք». Քերի

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Orient News-ին տրված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանն ու դրա կարգավորման խնդրին: Քերին նշել է, որ որոշ պետություններ սխալ են թույլ տալիս` Ասադի բոլոր հակառակորդներին ահաբեկիչներ անվանելով, քանի որ իսկական ահաբեկիչները ԴԱԻՇ-ի ու Ան-Նուսրայի զինյալներն են, որոնց դեմ պետք է պայքարել նույնիկ հրադադար հաւտարարված ժամանակ:

Քերին խոսել է նաև գերտերությունների` Սիրիայի հրադադարի հարցով համաձայեցված հրադադարի մասին` նշելով սակայն, որ առայժմ այդ երկրում լիակատար խաղաղություն հաստատել հնարավոր չէ:

«Միացյալ Նահանգները և մեր դաշնակից պետությունների մեծ մասը կարծում է, որ Ասադի օրոք Սիրիայում խաղաղություն երբեք էլ չի հաստատվի: Ասադը պետք է աջակցի իշխանության փոփոխության հարցում»,- հավելել է Քերին:
9329 | 1
Facebook