Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ ուզում է 2018-ին դառնալ Երևանի քաղաքապետ. «Ժամանակ»

11:31, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ ուզում է 2018-ին դառնալ Երևանի քաղաքապետ. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը հավաքել է իր հավատարիմ քրեական շրջանակներին և հայտարարել, որ մտադիր է 2018-ին առաջադրվել և կրկին դառնալ Երևանի քաղաքապետ:

Նա տեղեկացրել է, որ դրա համար անհրաժեշտ է այս տարի աշխատանքներն այնպես կազմակերպել, որպեսզի 2017 թ. ԱԺ ընտրությունները Կենտրոն վարչական շրջանում անթերի անցնեն:

Ըստ Գ. Բեգլարյանի՝ հենց այդ հանգամանքը կապահովի իրեն ստանալ իշխանության «դաբրոն» 2018-ի ծրագրերը կյանքի կոչելու համար»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

11363 | 0
Facebook