Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կուբայում կայացել է Հռոմի պապի և պատրիարք Կիրիլլի պատմական հանդիպումը

10:45, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Կուբայում կայացել է Հռոմի պապի և պատրիարք Կիրիլլի պատմական հանդիպումը

Կուբայի մայրաքաղաք Հավանայում տեղի է ունեցել Կաթոլիկ և Ուղղափառ եկեղցիների առաջնորդների պատմական հանդիպումը: Ինչպես գրում է BBC-ն, հանդիպման ընթացքում հոգևոր առաջնորդները հռչակագիր են ստորագրել` կոչ անելով քրիստոնյաների համախմբվածության:

Նշվում է, որ Հռոմի պապ ֆրանցիսկոսի և Պատրիարք Կիրիլլի` երկու ժամ տևած հանդիպման արդյունքում կնքված հռչակագիրը կոչ է անում գերտերություններին պաշտպանել Մերձավոր արևելքի քրիստոնյաներին ոչնչացումից: Հոգևոր առաջնորդները մտահոգություն են հայտնել նաև աշխարհի ռեսուրսների նհաասարաչափ օգտագործման կապակցությամբ:

«Մեր հայացքն ուղղված է այն մարդկանց, ովքեր կարիքի և աղքատության պայմաններում են ապրում այն դեպքում, երբ աշխարհի մյուս` ավելի ունևոր պետությունները վատնում են բնության ռեսուրսները: Երկիր մոլորակի ռեսուրսների օգտագործման` օրեցօր աճող անհավասարությունը ավելացնում է միջազգային հարաբերություններում առկա անարդարությունը»,- նշված է հռչակագրում:

Աղբյուրը նշում է, որ այս հանդիպումն իր բնյութով իսկապես պատմական էր, քանի որ այն երկու եկղեցիների առաջնորդների առաջին հանդիպումն էր 11-րդ դարից` եկեղեցու պառակտումից ի վեր:
7720 | 4
Facebook