Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես նշանակություն չեմ տալիս Սերժ Սարգսյանի նոր նշանակումներին». Ժիրայր Սեֆիլյանը` ԱԱԾ նոր տնօրենի մասին

19:05, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Ես նշանակություն չեմ տալիս Սերժ Սարգսյանի նոր նշանակումներին». Ժիրայր Սեֆիլյանը` ԱԱԾ նոր տնօրենի մասին

«Մենք տարիների ընթացքում տեսանք, թե ինչպես է Գորիկ Հակոբյանի ղեկավարած կառույցը ծառայում Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանության պահպանմանը, այդ պատճառով ես ոչ մի նշանակություն չեմ տալիս այս նշանակումներին... Ով ում էլ փոխարինի, նույն ծառայությունը շարունակելու են, անձինք շարունակելու են լծվել Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու գործին»,- այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեորգի Կուտոյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն:

4666 | 2
Facebook