Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը

10:00, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Տեառնընդառաջը

Տեառնընդառաջը մեր Հայ Առաքելական եկեղեցու Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, որը նշվում է Սուրբ Ծնունդից ուղիղ 40 օր հետո` փետրվարի 13-ին: Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ»: Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։
     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Տեառնընդառաջի ծիսական արարողակարգը սկսվում է փետրվարի 13-ին՝ երեկոյան ժամերգության ավարտին, երբ սկսվում է նախատոնակը և ըստ եկեղեցական տոնացույցի փոխվում է օրը: Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթներից է խարույկ վառելը և այդ խարույկի շուրջ տոնակատարությունը: Հնում խարույկը վառում էին հիմնականում ցորենի հասկերից: Կրակի վառվելու ընթացքում կանայք սկուտեղի վրա բերում էին Տեառնընդառաջի տոնական կերակրատեսակները` փոխինձը, չամիչը, աղանձը, ընկույզը, բոված սիսեռը՝ մի մասը բաժանում էին, մյուս մասը ներս տանում` երեկոյան խնջույքի համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու` խարույկի կրակը բորբոքելիս` հայցում ենք աստծվածային սիրո հուրը։ «Ինչպես Տիրոջը տաճարին ընծայելու ժամանակ ժողովուրդը ջահերով և կանթեղներով ելավ Նրան ընդառաջ, մենք էլ նույն օրինակով կրակ ու ջահ ենք վառում եւ Տիրոջ գալստյան նախատոնակը կատարում»։
    
     Տոնի ժամանակացույցը

Արարատյան Հայրապետական թեմի բոլոր համայքներում առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Տեառնընդառաջի տոնին կազմակերպվում են հոգևոր և ազգային բովանդակությամբ բազմաթիվ միջոցառումներ:
    

Փետրվարի 13-ին թեմի եկեղեցիներում, երեկոյան ժամերգությունից հետո նախատեսվում են խարույկ և տոնական միջոցառումներ.

Ժամը 12:00
    
1. Արարատի մարզպետարանի բակում տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Տեառընդառաջի տոնին: Ավարտին Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանը կկատարի նորապսակների օրհնության կարգ:

Ժամը 15.30
     1. Ն. Չարբախի Ս. Խաչ եկեղեցի
    
     Ժամը 16.00
    
1. Նորք Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցի

2. Մալաթիայի Ս. Աստվածածին եկեղեցի
    
     Ժամը 17.30
    
1. Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի

2. Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցի

3. Ավանի Ս. Աստվածածին եկեղեցի

4. Ս. Երրորդություն եկեղեցի

5. Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցի

6. Դավիթաշենի Ս. Նահատակաց եկեղեցի

7. Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցի

8. Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցի

9. Արարատի Ս. Հակոբ եկեղեցի

10. Վերին Արտաշատի Ս. Աստվածածին եկեղեցի

11. Արևշատի Ս. Աստվածածին եկեղեցի

12. Մարմարաշենի Ս. Գևորգ եկեղեցի

13. Արտաշատի Ս. Հովհաննես եկեղեցի

14. Նորաբացի Ս. Աստվածածին եկեղեցի

15. Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի

16. Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

17. Դալարի Ս. Աստվածածին եկեղեցի

7164 | 1
Facebook