Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը վերջնագիր է ներկայացրել Հունաստանին

17:45, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Եվրոմիությունը վերջնագիր է ներկայացրել Հունաստանին

Եվրոպական միությունը Հունաստանի իշխանություններին վերջնագիր է ներկայացրել` սահմանային հսկողությունը կարգավորելու համար նրանց տալով երեք ամիս ժամանակ: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ ԵՄ-ը հայտարարել է, որ հակառակ դեպքում Շենգենի գոտում գտնվող պետությունները կարող են փակել իրենց սահմանը Հունաստանի համար երկու տարի ժամկետով:

Նշվում է նաև, որ երկու շաբաթ առաջ Եվրոհանձնաժողովը զեկույց էր ներկայացրել, որում նշվում էր, որ Հունաստանը լրջորեն թերանում է սահմանային ամուր վերահսկողություն սահմանելու իր պարտականությունների մեջ:

Հիշեցնենք, որ անցած տարվա ընթացքում մոտ 850 հազար գաղթական ժամանել էր Հունաստան` այնտեղից եվրոպական մյուս երկրներ մեկնելու նպատակով:
8497 | 0
Facebook