Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարներն ու մարզպետները շտապում են նախագահի նստավայր. ուղիղ միացում

16:51, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Նախարարներն ու մարզպետները շտապում են նախագահի նստավայր. ուղիղ միացում
     MAMUL.am-ի թղթակիցը Բաղրամյան 26-ից հայտնում է, որ նախագահականում մեկնարկում է Սերժ Սարգսյանի հրավիրած՝ Հանրապետականների հանդիպումը, որտեղ սպասվում է նախագահի ելույթը. նա տալու է բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ համագործակցության:
     Օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներն այս պահին շտապում են նստավայր: Լրագրողների հարցին՝ տեղյա՞կ եք ինչու ենք Ձեզ կանչել, Շիրակի մարզպետն ասել է՝ ոչ: Դիտարկմանը՝ ինչպե՞ս կարձագանքեք լուրերին, ըստ որի՝ Շիրակի մարզպետի պաշտոնում շրջանառվում է ՀՅԴ թեկնածուի անունը, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանել է. «Քաղաքական ինչպիսի որոշում էլ կայացվի, պատրաստ եմ»:
     Արագածոտնի մարզպետը ևս հայտնել է, որ տեղյակ չէ՝ ինչ հարցեր են քննարկվելու: Դիտարկմանը՝ շրջանառվում է նաև Ձեր հրաժարականի մասին լուրը, պատասխանել է. «Ինչի դուք դրա մասի՞ն եք երազում»:
Ուղիղ միացումն՝ «Ազատության»
Ուղիղ միացումն՝ 1in.am-ի
9080 | 0
Facebook