Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ճնշումների պատճառով հրաժարական չեմ տա». Արման Թաթոյան

16:38, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Ճնշումների պատճառով հրաժարական չեմ տա». Արման Թաթոյան
     ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից ընտրված ՄԻՊ թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը քվեարկությունից հետո հանդիպել է լրագրողների հետ. «Այո, կարող եմ աշխատել որպես Մարդու իրավունքների պաշտպան և այդ առումով կլինեմ լիարժեք անկաշկանդ: Եթե իմ գործունեության արդյունքում ճնշումներ լինեն, ես այդ ճնշումների պատճառով հրաժարական չեմ տա»: Հարցին, թե որքա՞ն ժամանակ է նրան հարկավոր, որպեսզի ուսումնասիրի և պարզի՝ արդյոք քաղբանտարկյալներ կա՞ն ՀՀ-ում, թե՞՝ ոչ, Թաթոյանը պատասխանեց, որ այդ հարցին ոչ ոք չի կարող պատասխանել՝ դա կախված է կոնկրետ դեպքից, հանգամանքներից: MAMUL.am-ի թղթակցի հարցին՝ այդքան դեպքեր են եղել, որպես իրավապաշտպան, Ձեզ երբեք չի՞ հետաքրքրել՝ ուսումնասիրել ու տեսնել՝ կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞՝ ոչ, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Երկրում տեղի ունեցող ցանկացած հարց հետաքրքրում է, բայց այսօր իմ կարգավիճակը հաշվի առնելով, եթե ես գնահատական տամ, ապա կլինի օրենքի խախտում»:
4844 | 2
Facebook