Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Ֆյուրի-Կլիչկո ռևանշ մենամարտի անցկացման ժամկետները

16:58, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Հայտնի են Ֆյուրի-Կլիչկո ռևանշ մենամարտի անցկացման ժամկետները
     Գերծանր քաշային կարգում IBO, WBA, WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ Վլադիմիր Կլիչկոյի դեմ ռևանշ-մենամարտը տեղի կունենա ամռանը։ Բրիտանացին նշել է, որ դեռ չի սկսել նախապատրաստվել մենամարտին։ «Ես ոչինչ չգիտեմ։ Չգիտեմ նույնիսկ մենամարտի օրը։ Հավանաբար, մենամարտը տեղի կունենա ամռանը, քանի որ ես դեռ չեմ սկսել նախապատրաստական աշխատանքը։ Բայց կարծում եմ, որ այն շուտով կսկսվի»,- նշել է Ֆյուրին։
3439 | 0
Facebook