Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը խնդրել է Մեծ Բրիտանիային բացատրել Հորդանանում զորավարժություններ անցկացնելու նպատակը

16:13, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Ռուսաստանը խնդրել է Մեծ Բրիտանիային բացատրել Հորդանանում զորավարժություններ անցկացնելու նպատակը

Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հարցում է ուղարկել Մեծ Բրիտանիայի կառավարությանը` խնդրելով բացատրել վերջինի` Հորդանանում սկսված զորավարժությունների և այնտեղ 1600 զինվորական ուղարկելու իմաստը: Ինչպես գրում է BBC-ն, այս մասին այսօր Russia Today-ին տրված հարցազրույցի ժամանակ նշել է դեսպան Ալեքսանդր Յակովենկոն:

«Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը: Մենք բացատրություն ստանալու նպատակով դիմել ենք համապատասխան մարմիններին, բայց դեռևս ոչ մի պատասխան չենք ստացել»,- նշել է դեսպանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Մեծ Բրիտանիան զրահատանկային միավորներ է ուղարկել Արևելյան Եվրոպա` Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների հնարավոր սրմանը դիմակայելու համար: Նշվում էր նաև, որ բրիտանական տեխնիկայի փոխադրման վերջին հանգրվանը Հորդանանն է լինելու:

5286 | 0
Facebook