Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Volvo V90 նոր ունիվերսալը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

02:10, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Volvo V90 նոր ունիվերսալը գաղտնազերծել են շնորհանդեսից առաջ

Volvo V90 նոր ունիվերսալի պաշտոնական լուսանկարները հայտնվել են համացանցում: Նկարները հրապարակվել են Autoweek պորտալի կողմից: Մեքենայի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 18-ին, Ստոկհոլմում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ: Դրանից հետո մոդելը ցուցադրվելու է մարտին, Ժնևի ավտոսրահում: Մեքենայի վաճառքը Եվրոպայում կսկսվի 2016թ. սեպտեմբերին:

Մեքենան կառուցել են SPA հարթակի վրա: Նորույթն ստացել է շարժիչների նույն շարքը, ինչ և նույնահարթակ S90 սեդանը: Ավտոմեքենան առաջարկելու են 190 և 235 ձիաուժ հզորությամբ երկու դիզելային շարժիչներով: Հասանելի կլինեն նաև 254 և 320 ձիաուժ հզորությամբ երկու բենզինային շարժիչներ: Ավելի ուշ սպասվում է ունիվերսալի հիբրիդային մոդիֆիկացիան:
     Ըստ ոչ պաշտոնական տվյալների` V90-ը 15սմ-ով երկար է ընթացիկ V70-ից, որը դեռևս մնում է Volvo-ի ամենամեծ ունիվերսալը: Ընդ որում նորույթի անվաբազան 13 սմ-ով գերազանցում է V70-ի ցուցանիշը: V90-ի բեռնախցիկի տարողունակությունը կազմում է 575 լիտր:

5841 | 0
Facebook