Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայազգի գյուտարարի ստեղծած ամենագնացը գրավել է համացանցը

00:03, շաբաթ, 13 փետրվարի, 2016 թ.
Հայազգի գյուտարարի ստեղծած ամենագնացը գրավել է համացանցը

Գյուտարար Ալեքսեյ Գարագաշյանի կողմից մշակված ամենագնացն արժանացել է համացանցի օգտատերերի հավանությանը: «Շերպ» («Шерп») անվամբ մեքենան ցուցադրվել է Top Gear ծրագրում, իսկ ընկերության տեսահոլովակը Facebook սոցցանցում հավաքել է արդեն միլիոնից ավել դիտում:
     Ամենագնացն իր մեծ անիվների շնորհիվ խաղալիք մեքենա է հիշեցնում: Անիվների տրամագիծը կազմում է 1600մմ: Մեքենայի բարձրությունը 2,3մ է, իսկ երկարությունը` 3,4մ: Ամենագնացի զանգվածը կազմում է 1,3տ, ընդ որում նրա բեռնամբարձությունը հասնում է 1 տոննայի:
     Երկտեղանի ամենագնացը հեշտությամբ հաղթահարում է ճամփախափանքը, անցնում է ճահիճներով և անգամ կարողանում է լողալ: Մեքենան հագեցվում է 1,5-լիտրանոց 44,3 ձիաուժ հզորությամբ Кубота V1505-t շարժիչով, ինչի շնորհիվ ամենագնացը կարող է զարգացնել մինչև 45կմ/ժ արագություն:
     Նշվում է, որ այն կվաշառվի մոտ 50 հազար դոլարով:

16559 | 0
Facebook