Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչու է խավարասերներին սպանելը դժվար

19:11, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Ինչու է խավարասերներին սպանելը դժվար

Խավարասերներին սպանելն այնդքան էլ հեշտ չէ. չնայած նրանց հասցված հարվածներին` նրանց շատ հաճախ հաջողվում է անվնաս փախչել: Գիտնականները բացահայտել են խավարասերների կենսունակության գաղտնիքը` նկարահանելով նրանց սպանելու գործընթացը:

Խավարասերները կարողանում են դիմանալ իրենց քաշից 900 անգամ ավելի ծանր ճնշման: Նրանք նաև կարողանում են հմտորեն սողոսկել նեղ անցքերով:
     Վերոնշյալ հմտությանը տիրապետում են նաև ութոտնուկները, բայց նրանց դա հաջողվում է փափուկ և ճկվող մարմնի շնորհիվ: Սակայն խավարասերների մարմինն այլ կառուցվածք ունի, և այդ պատճառով նրաց «գերունակությունները» Հարվարդի համալսարանի գիտնականների համար դարձել են հետազոտության առարկա:
     Հետազոտության համար վերցվել են ամերիկյան խավարասերները (Periplaneta americana): Մասնագետները կենդանի խավարասերներից բացի օգտագործել են նաև նրանց օրինակով ստեղծված ռոբոտ-խավարասերներ:

Պարզվել է, որ խավարասերների մարմինը հատուկ կառուցվածք ունի: Նրանց արտակմախքը, որի շնորհիվ այս միջատների մկանային ուժն ավելանում է, թույլ տալով, որ դրանք անվնաս մնան: Այս հնարավորությամբ խավարասերներին օժտել է բնությունը, իսկ մարդը կրկնօրինակել է բնությանը` ռոբոտների համար արտակմախքներ ստեղծելով, որոնք փրկարարական աշխատանքների ժամանակ հագցնում են փրկարար-ռոբոտներին` հնարավորություն տալով, որ դրանք առավել դժվարամատչելի վայրեր ներթափանցեն:

14085 | 0
Facebook