Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Սուպերֆեկունդացիա. երբ երկվորյակներն ունենում են տարբեր հայրեր

23:03, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Սուպերֆեկունդացիա. երբ երկվորյակներն ունենում են տարբեր հայրեր

Երկվորյակները միևնույն հղիության ընթացքում զարգացած և գրեթե միաժամանակ լույս աշխարհ եկած երեխաներն են: Երկվորյակները լինում են երկու տեսակի` միաձվային (երբ մեկ բեղմնավորված ձվաբջիջը բաժանվում է երկու մասի) և երկձվային (երբ երկու տարբեր ձվաբջիջներ բեղմնավորվում են երկու տարբեր սպերմատոզոիդներից):

Բժշկության մեջ շատ հազվադեպ, սակայն հանդիպում են դեպքեր, երբ երկձվային երկվորյակներն ունենում են տարբեր հայրեր: Սա տեղի է ունենում այն դեպքում, երբ մայրը սեռական հարաբերություններ է ունենում միաժամանակ մի քանի զուգընկերների հետ: Այս երևույթը գիտության մեջ կոչվում է սուպերֆեկունդացիա, որը մարդկանց մոտ չափազանց հազվադեպ է դիտվում, իսկ կատուների և շների մոտ` բավականին հաճախ: Գիտնականները վստահեցնում են, որ թափառական էգ շան` միաժամանակ լույս աշխարհ եկած ձագերից յուրաքանչյուրը կարող է ունենալ տարբեր հայր:

Այս երևույթը նկարագրված է հունական դիցաբանության մեջ. Լեդան, լույս աշխարհ է բերել 4 երեխաների` երկուսը` Զևսից, երկուսը` Թինդերայից:

10651 | 0
Facebook