Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարո՞ղ եք հիշել մեկ դեպք, որ հրապարակային դատապարտել եք մարդու իրավունքների զանգվածային խախտումները ՀՀ-ում». Փոստանջյանը՝ Թաթոյանին

15:01, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Կարո՞ղ եք հիշել մեկ դեպք, որ հրապարակային դատապարտել եք մարդու իրավունքների զանգվածային խախտումները ՀՀ-ում». Փոստանջյանը՝ Թաթոյանին
     Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ առաջադրած թեկնածու Արման Թաթոյանին քիչ առաջ հարց ուղղեց Մարդու իրավունքների պաշտպանի ընդդիմության թեկնածու Զարուհի Փոստանջյանը: Վերջինը հետաքրքրվեց՝ Թաթոյանը կարո՞ղ է նշել գոնե մեկ դեպք, որի վերաբերյալ նա հանդես է եկել հրապարակային խոսքով՝ դատապարտելով մարդու իրավունքների զանգվածային խախտումները ՀՀ-ում: «Ասում եք՝ պետք է ուսումնասիրեմ գործը: Լավ, որպես իրավաբան, քաղաքացի, Ձեզ չի հետաքրքրո՞ւմ, որ քաղաքական հայացքների համար այսքան դատապարտված կա, օրինակ Գևորգ Սաֆարյանը»,- ասաց Փոստանջյանը: «Հրապարակային ելույթները բազմաթիվ են, տիկին Փոստանջյան. խոշտանգումների կանխարգելման ոլորտում բարեփոխումների փաթեթի ժամանակ եմ քննադատել, ձերբակալվածների իրավունքների կատարելագործման մեխանիզմների ժամանակ, դրանց հիմնավորումներն ամբողջությամբ քննադատություններ են... Իհարկե ինձ հետաքրքրում են դեպքերը, իհարկե վերլուծում եմ, բայց որպեսզի գնահատական տամ՝ որպես ՄԻՊ, իրավաբանորեն պետք է հասկանամ»,- արձագանքեց ՄԻ պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուն: Զարուհի Փոստանջյանի պատասխանը չուշացավ. «Դուք խուսափեցիք կարծիք արտահայտելուց ու գտնվում եք իշխանության ենթակայության տակ, կատարողի դերում եք»:
3589 | 1
Facebook