Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Պարկավորների որոշ տեսակի արուները մահանում են բուռն զույգավորումից

22:21, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Պարկավորների որոշ տեսակի արուները մահանում են բուռն զույգավորումից

Պարկավոր կաթնասունների որոշ տեսակի արուները զույգավորվում են այնքան բուռն և այնքան հաճախ, որ չեն դիմանում և մահանում են: Այս մասին են վկայում գիտնականների վերջին տարիներին արվող հետազոտությունները: Որոշ պարկավորների արուների մեծ մասը մահանում է սեքս-մարաթոնների ժամանակ, որոնք հաճախ տևում են 14 ժամից ավելի: Այս ինքնասպան զույգավորման պատճառը էգերն են, որոնք գրեթե բոլորն էլ միաժամանակ են կտղանք ունենում: Բազմացման անձնազոհ տեսակը հանդիպում է բույսերի և ձկների շատ տեսակների մոտ, սակայն կաթնասունների մոտ այն եզակի է:

Նոր հետազոտություններն արվել են Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում, Նոր-Գվինեայում բնակվող միջատակեր պարկավոր կենդանիների շրջանում: «Բոլոր կենդանի օրգանիզմներն էլ վերարտադրողությունից հետո որոշակի կորուստներ են ունենում, սակայն այս կենդանիների մոտ դա միանգամից է տեղի ունենում»,- ասում են գիտնականները:

11739 | 1
Facebook