Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հրադադարի համաձայնություն կա, բայց Սիրիայում խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է». The Telegraph

14:55, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Հրադադարի համաձայնություն կա, բայց Սիրիայում խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է». The Telegraph

Մյունխենում կայացած բանակցությունների ժամանակ գերտերությունները համաձայնության են եկել Սիրիայում հրադադար հայտարարելու վերաբերյալ, բայց խաղաղության մասին խոսելը դեռ վաղ է: Այս մասին գրում է բրիտանական The Telegraph լրատվականը:

Ինչպես հայտնի է, մեկշաբաթյա ժամկետով Սիրիայի տարածքում հրադադար կլինի, իսկ սիրիական քաղաքներին, որոնք երկար ժամանակ շրջափակաման մեջ են եղել, մարդասիրական աջակցություն կտրամադրվի անմիջապես:

Հրադադարի մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նշել է. «Դա հավակնոտ նպատակ է: Գլխավոր հարցն այն է, թե կկատարեն արդյոք բոլոր կողմերն իրենց առջև դրված խնդիրները»: Ներկա պահին ոչ Քերին, ոչ Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովը չեն կարող ամբողջական հրադադար երաշխավորել:

Իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը, հրադադարի մասին համաձայնագիրը կարևոր քայլ որակելով, նկատել է. «Այն հաջողությամբ կպսակվի միայն այն դեպքում, երբ սիրիական ռեժիմին աջակցող ուժերը փոխեն իրենց դիրքորոշումը»:

8311 | 0
Facebook