Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ երաշխիք կա, որ ՄԻՊ ձեր թեկնածուն չի հռչակվի անհաջող կադր ու հրաժարական տա». Զոհրաբյանը՝ Սահակյանին

14:41, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Ի՞նչ երաշխիք կա, որ ՄԻՊ ձեր թեկնածուն չի հռչակվի անհաջող կադր ու հրաժարական տա». Զոհրաբյանը՝ Սահակյանին
     «Բավականին հավասարակշռված ու լուրջ անձնավորություն է, իր աշխատանքի ժամանակ բացառապես առաջնորդվել է իր մասնագիտական չափանիշներով, սկզբունքային մարդ է»,- այսօր Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով իրենց թեկնածուին՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց՝ ասելով. «Ունեցել ենք երեք պաշտպան, երեքի դեպքում էլ ասում էին՝ իշխանության դրածո է, ու երեքն էլ հետո դարձան «վատ» կադր ու հրաժեշտ տվեցին պաշտոնին: Հիմա ի՞նչ երաշխիք պետք է ունենանք, որ ձեր թեկնածուն՝ ունենալով նախորդ երեքի տխրահռչակ փորձը, չի հռչակվի անհաջող կադր ու հրաժարական տա»: Ի պատասխան Զոհրաբյանի հարցին՝ Սահակյանն ասաց. «Երբ Կարեն Ադրեասյանը ներկայացնում էր իր զեկույցը՝ միայն մի քանի ելույթ կարող ենք վերցնել, որ պաշտպանել ենք նրան՝ անկախ նրանից՝ ընդդիմություն էր, թե իշխանություն: Երբ նա հրաժարական տվեց, սկսեցին կրծքով պաշտպանել Կ. Անդրեասյանին: Հիմա պետք է հնարավորություն տանք, որ կարողանան աշխատել: Կախավ դիտակել, որ իշխանության դրածոն է, այնքան էլ ճիշտ չէ»:
     Հաջորդ հարցը ՕԵԿ-ական Հովհաննես Սահակյանինն էր: Վերջինը փորձեց պարզել՝ Արդարադատության փոխնախարարը ժամանակին համագործակցե՞լ է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ, ու ինչպե՞ս է գնահատում նրա հրաժարականը: «Այո, համագործակցել ենք, իմ միջնորդությամբ ու նրա համաձայնությամբ ՌԴ-ից դիտորդական խումբ ենք բերել, փորձի փոխանակում արել: Քանի որ հասցեատերը ես չեմ, նրա հրաժարականի մասին կոռեկտ չեմ համարում անդրադառնալ ու չեմ անդրադառնա»,- ասաց Թաթոյանը:
3363 | 0
Facebook