Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

14:35, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Հայտնի են Եվրոպայի առաջնությանը մեկնող մեր մարզիկների անունները

Փետրվարի 22-ից 28-ը Հունգարիայի Գիոր քաղաքում կայանալիք հրաձգության Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայանա 14 մարզիկով` 7-ական մարզիկով երիտասարդների և մեծահասակների տարիքային խմբում։
     Մեծահասակներ` Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր,Սուրեն Բերյան, Իրինա Լաուեր, Մարիամ Միքայելյան, Նորայր Առաքելյան և Էլմիրա Կարապետյան:
     Երիտասարդներ՝ Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայան, Զավեն Իգիթյան, Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան, Շանթ Սարգսյան և Գառնիկ Մինասյան։
     Թիմը մրցատեղի կմեկնի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և Անդրանիկ Այվազյանի հետ։

2599 | 0
Facebook