Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեխիայում քարեր փնտրող տղամարդը բրոնզեդարյան գանձ է հայտնաբերել

21:13, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Չեխիայում քարեր փնտրող տղամարդը բրոնզեդարյան գանձ է հայտնաբերել

Չեխիայի Կարլովարսկի նահանգում իր բակի համար քարեր որոնող տղամարդը պատահաբար հայտնաբերել է գանձ՝ բրոնզե առարկաներով: Ըստ հնագետների՝ դրանք պատկանում են վաղ բրոնզե դարին:

Եզակի գտածոն բաղկացած է 18 առարկաներից, որոնց թվում կան ապարանջաններ, ճարմանդներ, զարդեր, մատանի և այլն:

Այս տարածաշրջանում նման վաղեմության (ավելի քան 3000 տարի) գանձ նախկինում երբեք չի հայտնաբերվել:

Տարածքի կրկնակի հետազոտման արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ առարկա, ինչն ապացուցել է, որ տղամարդն իսկապես պատահաբար է հայտնաբերել գանձը և չի օգտվել մետաղորսիչից: Ըստ Չեխիայի օրենքների՝ գանձը հայտնաբերողին պետք է տրվի գանձի արժեքի 10 %-ը:

7506 | 0
Facebook