Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արման Թաթոյանն այդպես էլ չպատասխանեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՞ ոչ

14:21, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Արման Թաթոյանն այդպես էլ չպատասխանեց՝ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան, թե՞ ոչ
     ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այս պահին ելույթ է ունենում ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանը: Ավելի վաղ իրենց դիրքորոշումներն էին հայտնել թեկնածուներ Զարուհի Փոստանջյանն ու Նարեկ Ալոյանը: Դիմելով ՀՀԿ-ի թեկնածու, արդարադատության փոխնարարար Արման Թաթոյանին՝ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե ըստ նրա, ՀՀ-ում այսօր կա՞ն քաղբանտարկյալներ: Վերջինը սպառիչ պատասխան չտվեց, ասաց, որ չի կարող որևէ բան ասել, քանի որ գործին չի տիրապետում, պետք է ուսումնասիրի հանգամանքները, որպեսզի գնահատական տա: Ուրիխանյանն արձագանքեց. «Չեմ ասում՝ նա քաղբանտարկյալ է, թե՞ ոչ, ես կոնկրետ դեպքի մասին չեմ հարցնում»: «Չեմ կարող, օբյեկտիվորեն չեմ կարող գնահատական տալ, պարոն Ուրիխանյան, պետք է ուսումնասիրություն կատարեմ»,- ասաց պաշտպանի թեկնածուն:
3132 | 0
Facebook