Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեզ հատուկ չեզոքացնում են՝ «Ժառանգությանը» սպառելու համար». Ուրիխանյանը` Փոստանջյանին

14:01, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Ձեզ հատուկ չեզոքացնում են՝ «Ժառանգությանը» սպառելու համար». Ուրիխանյանը` Փոստանջյանին

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ելույթից հետո Տիգրան Ուրիխանյանը հարց բարձրացրեց. ««Ժառանգությունն» ամենաէական ուժերից մեկն է, մարդկանց միշտ կոչ է անում գնալ անհնազանդության, եթե դառնաք ՄԻ պաշտպան, փաստորեն լքելո՞ւ եք կուսակցությունը: Ձեզ հատուկ չեզոքացնում են՝ «Ժառանգությանը» սպառելու համար»,- հայտարարեց Ուրիխանյանը: Ի պատասխան՝ Փոստանջյանն ասաց. «Եթե Զարուհի Փոստանջյանը գործունեություն չի ծավալում, չի նշանակում, որ «Ժառանգությունը» չկա: Մենք ընդհանուր ժողովրդի շահի համար ենք այս գործընթացի մեջ ներգրավվել»:
    
Նշենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույնպես հայտարարեց, որ ինքը Զարուհի Փոստանջյանի օգտին է քվեարկելու:

3363 | 0
Facebook