Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշ Շիշանին ողջ է, ավելին՝ ղեկավարում է ԴԱԻՇ-ի լիբիական բջիջը. ԶԼՄ-ներ

14:48, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Աշ Շիշանին ողջ է, ավելին՝ ղեկավարում է ԴԱԻՇ-ի լիբիական բջիջը. ԶԼՄ-ներ

Վրացի նախկին զինվորական Թարխան Բաթիրաշվիլին ոչ միայն չի սպանվել, այլև այժմ ղեկավարում է ԴԱԻՇ-ի լիբիական թևը, գրում են բրիտանաան ԶԼՄ-ները՝ հիմնվելով լիբիական հետախուզության տվյալների վրա: Նշենք, որ Աշ Շիշանիի կամ էլ կարմրամորուս ահաբեկչի մահվան կամ գերեվարման մասին լուրերը հայտնվում են բավականին հաճախ: Դրանցից վերջինը դեկտեմբերի 27-ին էր, երբ հայտարարվեց, թե ամերիկյան հատուկջոկատայինների խումբը նրան գերի է վերցրել և տարել Սուլեյմանիա քաղաք:

Սակայն Express-ը գրում է, որ զինված ավտոշարասյունը ԴԱԻՇ ահաբեկիչներից մեկին հասցրել է Լիբիայի Սիրթ քաղաք, որտեղից նա պետք է գլխավորի ահաբեկիչների տեղական բջիջը:

Աղբյուրը` lifenews.ru
6065 | 0
Facebook