Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՊՍԺ-ն Նեյմարին ռեկորդային պայմանագիր է առաջարկում

13:46, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
ՊՍԺ-ն Նեյմարին ռեկորդային պայմանագիր է առաջարկում
     ՊՍԺ-ն հետաքրքրված է «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարի ծառայություններով։ 24-ամյա բրազիլացու՝ իսպանական ակումբի հետ կնքած պայամանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ Վերջերս շատ է խոսվում, որ «Բարսելոնա»-ն մտադիր է երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2021 թվականը և պատրաստ է բարձրացնել նրա աշխատավարձը՝ տարեկան 11 մլն եվրոյից դարձնելով 16 մլն եվրո։ Տեղեկությունների համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը մտադիր է Նեյմարին տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ վճարել։ Այդ դեպքում բրազիլացին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։ Բացի այդ, փարիզյան ակումբը պատրաստ է Նեյմարի համար «Բարսելոնա»-ին վճարել 190 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնա»-ում հանդես է գալիս 2013 թվականից։ Նա կատալոնացիների կազմում անց է կացրել 118 հանդիպում՝ հեղինակելով 75 գնդակ։
9919 | 0
Facebook