Խնդրում ենք սպասել...

Միջազգային

30 տարի առաջ անհետացած կանադացին հիշել է` ով է ինքը և վերադարձել է ընտանիք

13:13, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
30 տարի առաջ անհետացած կանադացին հիշել է` ով է ինքը և վերադարձել է ընտանիք

Կանադայի քաղաքացի Էդգար Լաթուլիպը 30 տարի անհետ կորած լինելուց հետո ի վերջո հիշել է` ով է ինքը և վերադարձել ընտանիք: Այս մասին գրում է BBC-ն:

Էդգար Լաթուլիպն ընդամենը 21 տարեկան է եղել, երբ անհետացել էր Օնտարիոյում գտնվող հաշմանդամների համար նախատեսված տուն ինտերնատից: Կանադայի ոստիկանության ենթադրություններով` Էդգարը 30 տարի առաջ նստել է ավտոբուս ինչ-որ տեղ գնալու համար, սակայն նրա հիշողությունը հանկարծակի անհետացել է և նա այլևս չի կարողացել վերադառնալ տուն ինտերնատ: Այդ 30 տարիների ընթացքում Էդգարը ապրելիս է եղել Նիագարա շրջանում` տարբեր անուններով: Վերջերս, սակայն, նրա հիշողությունը վերականգնվել է և նա, հիշելով իր ինքնությունն ու բնակության վայրը, վերադարձել է Օնտարիո:

Նշվում է, որ Էդգարը խնդիրներ ունի մտավոր զարգացման հետ: Նրա այժմյան գիտակցական մակարդակը հավասար է 12 տարեկան երեխայի գիտակցական մակարդակին:
9034 | 0
Facebook