Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները քիմիական զենք են օգտագործում. ԱՄՆ

13:33, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները քիմիական զենք են օգտագործում. ԱՄՆ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրեննանը BBC հեռուստաալիքին տրված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները քիմիական զենք ստեղծելու անհրաժեշտ միջոցներ ունեն: Ավելին, Բրեննանը նշել է, որ ծայրահեղական ահաբեկիչներն արդեն մի քանի անգամ քիմիական զենք են կիրառել Սիրիայի և Իրաքի տարածքում:

«Մեզ հայտնի է իսլամիստ ծայրահեղականների` մարտի դաշտում հակառակորդի դեմ քիմիական զենք կիրառելու մի քանի դեպքեր»,- հայտարարել է Բրեննանը:

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը նշել է նաև, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները, հնարավոր է, հետագայում իրենց ստեղծած քիմիական զենքն արևմուտք արտահանելու փորձեր անեն` դրա դիմաց ֆինանսական լուրջ միջոցներ ստանալու ակնկալիքով: «Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտ է վերահսկողության տակ պահել բոլոր այն ուղիները, որոնց միջոցով ահաբեկիչ զինյալները մաքսանենգությամբ են զբաղվում»,- նշել է Բրեննանը:
8529 | 0
Facebook