Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում». ԼՂՀ փոխվարչապետ

11:08, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում». ԼՂՀ փոխվարչապետ
     ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան էջում անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի՝ առաջիկայում նա ազատվելու է զբաղեցրած պաշտոնից ու նշանակվելու է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, գրել է.
    
     «Բարի լուր ունեմ հաղորդելու հանուն հայրենիքի գոծող բոլոր լրատվամիջոցներին՝ վերջերս բարձրաձայնել եմ, ևս մի անգամ ցանկանում եմ բարձարձայնել, որ ես Արցախում մեծ աշխատանք եմ սկսել, որը դեռ երկար ժամանակ է պահանջում ավարտին հասցնելու համար: Պաշտոնը չէ, որ ինձ պահում է Արցախում, այլ Արցախի հետ կապված իմ բազում՝ այդ թվում Արցախի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերը: Եվ ես դեռ բազում անելիքներ ունեմ հանուն Արցախի զարգացման և արցախցու բարեկեցիկ և պատվաբեր կյանքի ապահովման»:

Բարի լուր ունեմ հաղորդելու հանուն հայրենիքի գոծող բոլոր լրատվամիջոցներին՝վերջերս բարձրաձայնել եմ, ևս մի անգամ ցանկանում ...

Posted by Artur Aghabekyan on 11 Փետրվար, 2016
6412 | 0
Facebook