Խնդրում ենք սպասել...

Միջազգային

12 հոգանուց խումբը հագնվել է ԴԱԻՇ-ի նման ու սպանել 22 ահաբեկչի

11:15, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
12 հոգանուց խումբը հագնվել է ԴԱԻՇ-ի նման ու սպանել 22 ահաբեկչի

Սիրիայի արևելքում, Իրաքի հետ սահմանակից Աբու Քեմալ քաղաքում 12 հոգանոց խումբը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հագուստներ հագած՝ մտել է ահաբեկիչների շտաբ ու սպանել 22 ահաբեկչի: Ահաբեկիչներին գնդակահարելով՝ տղամարդիկ լքել են շտաբը, սակայն մինչ այդ դրա պատերից կախել են սիրիական դրոշներ ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի 2 դիմանկար:

Ենթադրվում է, որ դիվերսիան իրականացրել են արաբ բեդվինների շեյթաթ ցեղախմբի «Զուլֆիքարա» գումարտակի անդամները: Միաժամանակ միևնույն խմբավորման անդամներից մի քանիսը պայթեցրել են ԴԱԻՇ ղեկավարներից մեկի՝ Աբու Աբդալի Ալջաբուլյային տանող ավտոբուսը: Ահաբեկիչն ու նրա 4 զինակիցները զոհվել են:

«Զուլֆիքարա» գումարտակը սկզբում եղել է ապստամբների շարքում, սակայն 2014-ին, երբ ԴԱԻՇ ահաբեկիչները կոտորել են նրանց ընտանիքները, նրանք անցել են սիրիական բանակի կողմը:

6320 | 0
Facebook