Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համաշխարհային շուկայում նավթի գների ավելի քան 5%-անոց աճ է գրանցվել

10:53, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Համաշխարհային շուկայում նավթի գների ավելի քան 5%-անոց աճ է գրանցվել

Այսօր համաշխարհային շուկայում նավթի գներն ավելի քան 5%-անոց աճ են գրանցում` կապված Արաբական Միացյալ Էմիրությունների Էներգետիկայի նախարար Սոհեյլա բեն Մուհամմեդ ալ-Մազուրիի այն հայտարարության հետ, որ ՕՊԵԿ-ը պատրաստ է կրճատել նավթի արդյունահանումն ու պատրաստ է այդ հարցով բանակցութուններ վարել այլ արտադրողների հետ:

Այսպես, առավոտյան եվրոպական «Բրենթ» նավթային խառուրդի 1 բարելի արժեքն ավելացել է 5.74%-ով` գնահատվելով 31.80 դոլար: Ամերիկյան WTI նավթի 1 բարելի արժեքն ավելացել է 5.63%-ով` հասնելով 27.69 դոլարի:

Նշվում է սակայն, որ վերլուծաբանները հոռետեսությամբ են վերաբերում այս հայտարարությանը, նրանց համոզմամբ` պայմանավորվածության ձեռքբերման հավանականությունը շատ քիչ է, ու ավելցուկը շուկայում պահպանվելու է:

5844 | 0
Facebook