Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերտերությունները Սիրիայում հրադադար հաստատելու հարցով համաձայնության են եկել

10:45, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
Գերտերությունները Սիրիայում հրադադար հաստատելու հարցով համաձայնության են եկել

Սիրիայի աջակցման հարցով միջազգային խումբը Մյունխենում հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել են սիրիական հակամարտությունը կարգավորելու մի շարք խնդիրներ: Այս մասին գրում է BBC-ն:

Աղբյուրը նշում է, որ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայում մեկ շաբաթով ժամանակավոր հրադադար է կնքվելու: Քերիի խոսքերով` հրադադարը չի վերաբերվում սակայն ԴԱԻՇ և Ալ-Նուսրա ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ պայքարին:

Աղբյուրը նշում է, որ Սիրիայի հարցով հավաքված պետությունների արտգործնախարարները համաձայնել են նաև, որ այդ ընթացքում շեշտակի կերպով ավելացվի սիրիացիներին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները:

Նշվում է նաև, որ այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ սիրիական կառվարական բանակը Ռուսաստանի աջակցությամբ արդեն մոտենաում էր Սիրիայի Հալեպ քաղաքին:

9277 | 0
Facebook