Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նեյմարը ևս մեկ Հուդա չի դառնա»․ Ստոիչկով

00:28, ուրբաթ, 12 փետրվարի, 2016 թ.
«Նեյմարը ևս մեկ Հուդա չի դառնա»․ Ստոիչկով
     Բուլղարացի հայտնի ֆուտբոլիստ, «Բարսելոնա»-ի լեգենդ Խրիստո Ստոիչկովը համոզմունք է հայտել, որ կապտանռնագույնների հարձակվող Նեյմարը չի տեղափոխվի «Ռեալ»։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ մադրիդյան ակումբի նախագահը ցանկանում է, որ բրազիլացին համալրի ակումբի շարքերը։ «Կարծում եմ, որ Նեյմարը կնվաճի «Ոսկե գնդակը»՝ «Բարսելոնա»-ի մարզաշապիկով։ Նա ևս մեկ Հուդա չի դառնա։ Նա խելացի տղա է և հասկանում է, որ «Բարսելոնա»-ն թիմ է»,- ասել է Ստոիչկովը։ Հիշեցնենք, որ 2000 թվականին «Բարսելոնա»-ից «Ռեալ» է տեղափոխվել պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն։ 2001 թվականին նա ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
4059 | 1
Facebook