Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բարսելոնա»-ն նոր ռեկորդ է սահմանել

22:46, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
«Բարսելոնա»-ն նոր ռեկորդ է սահմանել
     «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն ակումբային նոր ռեկորդ են գրանցել՝ 29 անընդմեջ խաղ՝ առանց պարտության։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպմանը։ «Վալենսիա»-ի դեմ խաղը կատալոնացիներն ավարտել են ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։ Այսպիսով, սա «Բարսելոնա»-ի 29-րդ անընդմեջ հանդիպումն էր՝ առանց պարտության։ Կատալոնական ակումբը 23 հաղթանակ է տոնել և 6 հանդիպում ավարտել է ոչ-ոքի։ Վերջին անգամ Լուիս Էնրիկեի սաները պարտություն են կրել 2015-ի հոկտեմբերի 3-ին՝ «Սևիլիա»-ի դեմ պայքարում։ Նշենք, որ նախորդ ռեկորդը թիմը գրանցել էր Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ՝ 2010/11 մրցաշրջանում։ Այն ժամանակ կատալոնացիները չէին պարտվել 28 հանդիպման ընթացքում։
3322 | 0
Facebook