Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց

21:20, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Արմեն Ջիգարխանյանին տեղափոխել են հիվանդանոց
     Ինչպես տեղեկացնում է Lifenews-ը, Արմեն Ջիգարխանյանին այսօր սրտի հետ կապված լուրջ խնդիրների պատճառով հասցրել են Մոսկվայի մասնագիտացած սրտաբանական կլինիկաներից մեկը:
     Դերասանին մայրաքաղաքային կլինիկա է տարել նրա երիտասարդ կինը: Բժիշկները, հռչակավոր հիվանդի բողոքները լսելով, նրան անմիջապես տեղավորել են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
     80-ամյա Արմեն Ջիգարխանյանը սրտի իշեմիկ հիվանդություն ունի: Հիվանդության ֆոնին անկայուն ստենոկարդիա է ի հայտ եկել: Հետազոտության արդյունքում դերասանը ինտենսիվ թերապիայի կուրս կստանա, բժիշկները նրա վիճակը գնահատում են որպես միջին ծանրության:
     Հայազգի հանրահայտ և տաղանդավոր դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935թ. հոկտեմբերի 3-ին, Երևանում: Առաջին անգամ բեմ է բարձրացել 1955-ին` Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Վ.Գուսևի «Իվան Ռիբակով» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Թ.Ուիլյամսի «Ցանկությունների տրամվայ» (Սթենլի Կովալսկի), «Կատուն շիկացած տանիքում» (Մեծ Պա), Է.Ռադինսկու «Զրույցներ Սոկրատի հետ» (Սոկրատ), Մ.Բուլգակովի «Վազք» (Գեներալ Խլուդով), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Ռիչարդ), Մ.Գորկու «Հատակում» (Դերասան) և այլն:
     1996թ-ից ղեկավարում Մոսկվայի դրամատիկական թատրոնը:
     Նկարահանվել է ավելի քան 250 գեղարվեստական և հեռուստաֆիլմերում: Գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես ամենաշատ նկարահանված դերասան:
5976 | 0
Facebook