Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՆԱՏՕ-ն ծովային գործողություն է սկսում գաղթականների մաքսանենգությամբ զբաղվողների դեմ

18:06, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
ՆԱՏՕ-ն ծովային գործողություն է սկսում գաղթականների մաքսանենգությամբ զբաղվողների դեմ

ՆԱՏՕ-ն Էգեյան ծովում մեկնարկել է գաղթականներին անօրինական կերպով Եվրոպա տեղափոխող մաքսանենգերի դեմ պայքարի ծրագիրը: Այս մասին գրում է BBC-ն:
     Աղբյուրը նշում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մշտական խումբ է ուղարկում Էգեյան ծով, որն առանց հապաղելու սկսելու է գաղթականների` Եվրոպա մեկնելու ընթացքի դիտարկումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան և Հունաստանը համաձայնության էին եկել և դիմել ՆԱՏՕ-ին` Էգեյան ծովում պարեկային հսկողություն սահմանելու համար:

8081 | 0
Facebook