Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Պուտինի

17:06, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Ալեքսեյ Նավալնին դատական հայց է ներկայացրել ընդդեմ Պուտինի

Ռուս ընդդիմադիր գործիչ, քաղաքական ակտիվիստ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի Տվերի շրջանային դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:
     Ընդդիմադիր գործիչը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է, որ Ազգային բարեկեցության հիմնադրամից «ՍԻԲՈՒՐ» ընկերությանը ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշումն ստորագրելիս Պուտինը չի հայտնել շահերի բախման մասին: Նա պնդում է, որ Պուտինը խախտել է «Կոռուպցիային հակազդելու» մասին օրենքը։

Նշենք, որ «ՍԻԲՈՒՐ»-ի բաժնետերերից մեկը Պուտինի ենթադրյալ դստեր` Եկատերինա Տիխոնովայի ամուսինն է` Կիրիլ Շամալովը։

5527 | 0
Facebook