Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Սիրիայի հարցում մեր համբերությունն սպառվում է». Էրդողան

17:13, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
«Սիրիայի հարցում մեր համբերությունն սպառվում է». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համբերությունը Սիրիայի հարցում սպառվում է և դա կարող է իրենց ստիպել դիմել կտրուկ գործողությունների: Ինչպես գրում է Daily Star-ը, Էրդողանը բարկացել է ՄԱԿ-ի և ԵՄ-ի վրա, որ վերջիններն սիպում են իրենց երկրին ավելի մեծ թվով գաղթականներ ընդունել Սիրիայից:

Աղբյուրը նշում է, որ Էրդողանը փոխարենը Միացյալ Նահանգներին կոչ է արել ավելի շատ քայլեր ձեռնարկել` Սիրիայում «էթնիկ զտումները» կանխելու համար:

«Եթե Սիրիայում օդային հարվածները շարունակվեն, ապա գաղթականների նոր ալիքը կարող է հասնել մինչև 600 հազարի: Մենք պատրաստվում ենք դրան: Սակայն մենք կարող ենք համբերել միայն մինչև որոշակի սահման, որից հետո ստիպված կլինենք արդեն անցնել կոնկրետ գործողությունների»,- նշել է Էրդողանը:

Նշվում է նաև, որ Էրդողանը հայտարարել է, որ իրենք հավաստի տեղեկություններ ունեն առ այն, որ իբր Իրանի աջակցությունը վայելող զինյալները Սիրիայում անգութ կոտորածներ են իրականացնում:

9960 | 5
Facebook