Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպը ռմբակոծելու համար ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին. վերջինը հերքում է

17:26, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Հալեպը ռմբակոծելու համար ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին. վերջինը հերքում է

ՌԴ Պաշտպանության նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, մեկնաբանելով Պենտագոնի այն հայտարարությունը, թե ռուսական ավիացիան Հալեպում 2 հիվանդանոց է ռմբակոծել, «անհեթեթություն» է որակել այն:

Նշենք, որ մեկ օր առաջ Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սիրիայի կառավարական ուժերի հետ Հալեպում 2 հիվանդանոց է ոչնչացրել: Դրա հետևանքով ավելի քան 50 հազար սիրիացի զրկվել է «կենսական անհրաժեշտության ծառայությունից»: Պաշտոնյան, սակայն, չի ճշտել, թե երբ են տեղի ունեցել այդ ռմբակոծությունները:

«Ուրիշ ոչինչ այդ նեկայացուցիչն իրենից հնարել չէր կարող: Ոչ ժամանակ, ոչ այդ հիվանդանոցների կոորդինատներ, ոչ այդ տեղեկատվության աղբյուր, ոչինչ չկա»,- Կոնաշենկովին է մեջբերում TASS-ը:

«Ռուսական ինքնաթիռները Հալեպ քաղաքի շրջանում երեկ չեն աշխատել: Մոտակա թիրախը եղել է ավելի քան 20 կմ հեռավորության վրա: Իսկ հենց քաղաքի վրայով երեկ ակտիվ թռիչքներ են կատարել հակաիսլամական կոալիցիայի ինքնաթիռներն ու հարվածային անօդաչուները,- նշել է ՌԴ ՊՆ հատուկ ներկայացուցիչը:
5497 | 0
Facebook