Խնդրում ենք սպասել...

Միջազգային

McLaren-ը մշակում է 675LT-ի իր ամենահզոր մոդելի նոր տարբերակը

01:06, կիրակի, 14 փետրվարի, 2016 թ.
McLaren-ը մշակում է 675LT-ի իր ամենահզոր մոդելի նոր տարբերակը

McLaren ընկերությունը մշակում է 675LT-ի իր ամենահզոր մոդելի նոր մոդիֆիկացիան, հաղորդում է Autonews-ը` հղում անելով Autogespot-ին: Ավտոմեքենան ստացել է MSO HS աշխատանքային անվանումը և կարող է ներկայացվել Ժնևի ավտոսրահում, որը կբացվի այս տարվա մարտին: Պլանավորվում է, որ նորույթը թողարկվելու է սահմանափակ խմբաքանակով` ընդամենը 25 օրինակով:
     Մեքենան ստանալու է 3,8-լիտրանոց V8 բենզինային շարժիչ, որի հզորությունը հասցվելու է մինչև 688 ձիաուժ: Բացի այդ, նորույթը սպորտքարի ստանդարտ տարբերակից զգալիորեն թեթև պետք է դառնա: Ըստ նախնական տվյալների, մեքենայի քաշը կազմելու է 1230կգ:

5621 | 0
Facebook