Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչ գնով է «Ռոսնեֆտ»-ը Հայաստանին բենզին մատակարարում. Շաբոյանը չպատասխանեց

15:11, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Ի՞նչ գնով է «Ռոսնեֆտ»-ը Հայաստանին բենզին մատակարարում. Շաբոյանը չպատասխանեց
     Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկին անդրադարձավ բենզինի գնին` նշելով, թե այդ շուկան մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում և գնային չարաշահումների դեպքում իրենք կարձագանքեն: Այն հարցին, թե «Ռոսնեֆտ» ընկերությունն ի՞նչ գնով է Հայաստանին բենզին մատակարարում, Շաբոյանը չպատասխանեց` ասելով, թե այս պահին իր մոտ տվյալներ չկան:
     Շաբոյանն անդրադարձավ նաև բանանի ներկրկման մենաշնորհին, սակայն հայտարարեց, թե այս շուկայում ևս մենաշնորհներ չկան, և եթե որևէ մեկը ցանկանա բանան ներկրել, և հանդիպի խնդիրների, կարող է դիմել իրենց հանձնաժողովին: ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Կետրին» ընկերությունից բացի, հայկական շուկայում ուրիշ մեկը չկա՝ դիտարկմանը, Շաբոյանը պատասխանեց. «Մեր հանձնաժողովին չի հետաքրքրում, թե ով է ընկերության հիմնադիրը կամ բաժնետերը։ Մենք միանման ենք նրանց նկատմամբ կիրառում ազգային օրենսդրությունը։ Իսկ եթե ձեռներեցները շուկա մտնելիս բախվում են արգելքների, նրանք կարող են դիմել մեզ»։
5711 | 1
Facebook