Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում ռազմական գործողությունների սրման պատճառով 50 հազար մարդ լքել է իր բնակավայրը

14:51, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Հալեպում ռազմական գործողությունների սրման պատճառով 50 հազար մարդ լքել է իր բնակավայրը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ Հալեպում վերջին ժամանակաշրջանում սրված իրավիճակը հանգեցրել է նրան, որ մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը: Այս մասին գրում է BBC-ն:

Կարմիր խաչը հայտնել է, որ Հալեպում կտրուկ կերպով վատթարացել է հումանիտար իրավիճակը և այնտեղի ժողովուրդը զրկված է նույնիկ խմելու ջրից: Բացի այդ, քաղաքում վառելիքի և էլեկտրաէներգիայի խնդիրներ նույնպես առկա են:

«Դրսում ջերմաստիճանը բավական ցածր է և իրենց բնակավայրը լքած մարդիկ ստիպված են դիմադրել դաժան պայմաններին` առանց խմելու ջրի և ուտելիքի»,- նշվում է Կարմիր խաչի հայտարարության մեջ:

Աղբյուրը նշում է նաև, որ իրենց բնկավայրերը լքած սիրիացիները հիմնականում շարժվում են դեպի Թուրքիայի սահման, որը խոստացել սիրիացի մոտ 30 հազար գաղթական ընդունել:

8055 | 0
Facebook