Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բնակիչները փորձում էին ներխուժել կառավարության շենք

13:33, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Բնակիչները փորձում էին ներխուժել կառավարության շենք
     Կառավարության շենքի մոտ այսօր նորից հավաքվել էին Եկմալյան շենքի բնակիչները: Այս անգամ նրանք փորձում էին ներխուժել կառավարության շենք, սակայն ոստիկանական պատնեշը թույլ չտվեց: «Անտեր ժողովրդին չեք ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է, տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ մի խնդիր չի լուծվում: Մենք ամեն հինգշաբթի գալիս ենք էստեղ ու որևէ բան չի փոխվում, չեն ընդունում»,- ասաց Եկմալյան շենքի բնակչուհիներից Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ իրենք մյուս հինգշաբթի արդեն կառավարության շենքի մոտ նստացույց են սկսելու:
     Հիշեցնենք, որ 2006 թվականին պետության կարիքների համար մարդկանց բնակարանները քանդեցին, և առ այսօր բնակիչները կռիվ են տալիս իրենց բնակարանները հետ ստանալու համար:
5784 | 3
Facebook