Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nokia-ի շահույթը 2015-ին նվազել է 29%-ով

13:20, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Nokia-ի շահույթը 2015-ին նվազել է 29%-ով

Հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերությունը 2015 թվականին շահույթի զգալի անկումներ է գրանցել: 2014-ի համեմատ ընկերության շահույթը նվազել է 29%-ով կամ 2.5 միլիարդ եվրոյով: Իսկ ֆիննական ընկերության հասույթը 2015-ին կազմել է 12.5 միլիարդ եվրո, ինչը 6.3%-ով ավելի է 2014-ի ցուցանիշից:

Եռամսյակային շահույթն ավելացել է 4 անգամ` հասնելով 1.79 միլիարդ եվրոյի: Բայց վերլուծաբաններն ակնկալում էին մաքուր շահույթ` 472 միլիոն եվրոյի սահմանում: Այս ցուցանիշի կտրուկ աճը կապված է Here նավիգացիոն քարտեզների վաճառքից ստացած միջոցների հետ: Դրանց իրացումից Nokia-ն 1.1 միլիարդ եվրո է ստացել:

2015-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Nokia-ի վաճառքի ծավալները կազմել է 3.61 միլիարդ եվրո` 2014-ի համեմատ 2.82%-ով ավել:

5819 | 0
Facebook