Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակցիները մտադիր են պայքարել մարզպետի հեռացման դեմ. վերջինի արձագանքը

12:13, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Շիրակցիները մտադիր են պայքարել մարզպետի հեռացման դեմ. վերջինի արձագանքը
     Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայից հետո Դաշնակցությանն են անցնելու նաև Արագածոտնի ու Շիրակի մարզպետների պաշտոնները: Ավելին, այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել ՀՀ նախագահին ու վարչապետին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ֆելիքս Ցոլակյանին ազատելու մտադրությունից: Գյուղապետերը նշում են, որ ի տարբերություն նախորդ մարզպետների, նրա պաշտոնավարման ժամանակ մարզում վերացել են արատավոր շատ երևույթներ:
     Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը տեղյակ էր գյուղապետերի, հաստատությունների ղեկավարների այդ մտադրությունից, բայց հորդորել է զերծ մնալ այդպիսի քայլերից. «Բոլորին ասել եմ՝ հանգիստ մնացեք, դա ձեր որոշելու բանը չէ»,- MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց նա: Մարզպետը հայտնեց, որ ինքը սովորականի պես աշխատանքի վայրում է, զբաղված է մարզային ծրագրերով ու մամուլի հրապարակումներից բացի այլ տեղեկատվության չի տիրապետում: Անդրադառնալով հետագա գործունեության հետ կապված հարցին՝ նշեց, որ որևէ բան չի կարող ասել, քանի որ այս պահին զբաղված է մարզային ծրագրերով. «Աշխատանքային առօրյայով եմ զբաղված, քիչ առաջ էլ պատգամավորների հետ հանդիպման էի»,- ասաց նա:
6723 | 0
Facebook