Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Էլբակյանի բեմադրությամբ՝ «Պեպո»-ն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին

14:05, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Արմեն Էլբակյանի բեմադրությամբ՝ «Պեպո»-ն շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին

«Ծննդյանս տոնը դիմավորելու եմ մայրիկիս ու ընտանիքիս հետ, սովորաբար միշտ ընտանքիում եմ նշում այդ օրը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Արմեն Էլբակյանն, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձն ու ամենից շատ ակնկալում է բարի վերաբերմունք: «Ուզում եմ խաղաղություն լինի աշխարհում»,- նշեց ռեժիսորը:

Այս պահին նա աշխատում եմ «Պեպո» բեմադրության վրա. «Նախապատրաստական աշխատանքներն սկսվել են: Սունդուկյան թատրոնում հիմա շինարարական աշխատանքներ են ընթանում, վերանորոգվում են դահլիճն ու բեմը, երբ վերջնական պատրաստ լինի, «Պեպո»-ն կհանձնենք հանդիսատեսի դատին»,- մեզ հետ զրույցում ասաց Արմեն Էլբակյանը:

«Տիգրան Ներսիսյան, Նելլի Խերանյան, Արմեն Մարության, Գայանե Մկրտչյան, գրեթե ողջ թատերախումբը ներգրավված է ներկայացման փորձերում»,- ամփոփեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

5317 | 0
Facebook