Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել

11:30, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել

Ռուս ընդդիմադիր գործիչ, «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ինտերպոլի գծով միջազգային հետախուզում է հայտարարվել` Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով: Այս մասին այսօր հայտնի է դարձել Interfax-ին: Այս լուրը հաստատել է նաև ՌԴ Քննչական կոմիտեն: Խոդորկովսկու ազգանունը, սակայն, Ինտերպոլի բազայում դեռևս չկա, ու այդ ուղղությամբ նրա հետախուզումը դեռ չի սկսվել: Ավելի վաղ Խոդորկովսկին հեռակա կարգով կալանքի էր ենթարկվել:

Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին այժմ գտնվում է Մեծ Բրիտանիայում: Նրա ներկայացուցիչ Քյուլե Փիսփանեն RBC-ին հայտնել է, որ Խոդորկովսկին այդ երկրից քաղաքական ապաստան խնդրելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել:

5382 | 0
Facebook