Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանն առաջարկում է մարտի 1-ից դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները

11:23, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Ռուսաստանն առաջարկում է մարտի 1-ից դադարեցնել Սիրիայում ռազմական գործողությունները

Այսօր` փետրվարի 11-ին, Սիրիային աջակցող միջազգային խումբը կրկին հանդիպում է ունենալու` քննարկելու այնտեղ տիրող իրավիճակը: Ինչպես գրում է Reuters-ը, հանդիպումն անցնելու է «Վիեննայի ձևաչափով» և դրա ընթացքում քննարկվելու է նաև Ռուսաստանի` Սիրիայում հրադադար հասատատելու ծրագիրը:

Աղբյուրը նշում է, որ պաշտոնական Մոսկվան առաջարկել է Վաշինգթոնին մարտի 1-ից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և այնտեղ հրադադար հայտարարել: Պաշտոնական Վաշինգթոնը, սակայն, անվստահությամբ է մոտեցել այս առաջարկին` նշելով, որ իրենք դրա մեջ մի շարք կասկածելի հարցեր են տեսնում:

Միացյալ Նահանգները հայտնել է, որ Մոսկվան շտապել է այսպիսի առաջարկ անել Դամասկոսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, որպեսզի կառավարական բանակը կարողանա իր հսկողության տակ պահել ընդդիմադիր զինյալներից վերցրած տարածքները:
8244 | 0
Facebook