Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու. «ՉԻ»

09:55, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու. «ՉԻ»

«Երեկ քաղաքում ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ նոր պետը դրսից է նշանակվելու։ Այսինքն՝ նոր պետը չի լինելու ԱԱԾ համակարգից, ինչն այնքան էլ ողջունելի չի եղել Գորիկ Հակոբյանի կողմից։ Ավելին՝ խոսակցություններ կային, որ նախօրոք պայմանավորվածություն է եղել՝ նոր պետը լինելու է համակարգի ներսից, և Գորիկ Գուրգենիչն էլ շարունակելու է աշխատել ԱԱԾ շենքում։ Այսինքն՝ նա լինելու է Սերժ Սարգսյանի՝ համապատասխան գծով խորհրդականը, բայց իր աշխատասենյակը լինելու է ոչ թե նախագահականում, այլ ԱԱԾ-ում։ Սակայն Գուրգենիչի պլանները փոխվել են, երբ նա հասկացել է, որ պետ են նշանակում դրսից, ըստ այդմ իր հետ չաշխատած մեկին։ Ինչ կորոշի Սերժ Սարգսյանը հայտնի կդառնա այսօր կեսօրին»,– գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

5773 | 2
Facebook