Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ֆրանսիացի ֆուտբոլիստուհին հանդիպման ընթացքում բռունցքով հարվածել է մրցակցուհուն

23:20, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Ֆրանսիացի ֆուտբոլիստուհին հանդիպման ընթացքում բռունցքով հարվածել է մրցակցուհուն
     Կանանց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռուան» - «Բորդո» հանդիպման ընթացքում տհաճ միջադեպ է տեղի ունեցել ։ Հանդիպման 68-րդ րոպեին, տանտերերի օգտին 3։2 հաշվի ժամանակ, երկու ֆուտբոլիստուհիների միջև վեճ է ծագել, որի արդյունքում «Բորդո»-ի ներկայացուցիչը բռունցքով հարվածել է մրցակցին։ Տուժածին օգնության է հասել թիմակցուհին։ Մի քանի րոպեից խաղը շարունակվել է՝ ավարտվելով ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։ Վիճած ֆուտբոլիստուհիների ճակատագիրը պարզ կդառնա մոտ օրերս՝ կարգապահական կոմիտեի որոշումից հետո։
5237 | 1
Facebook