Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեր սուսերամարտիկները 8 մեդալով են վերադարձել միջազգային մրցաշարից

23:00, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Մեր սուսերամարտիկները 8 մեդալով են վերադարձել միջազգային մրցաշարից
     Փետրվարի 5-ից 9-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում տեղի ունեցած Լևան Կիրկիտաձեի անվան սուսերամարտի միջազգային մրցաշարից պատանի հայ մարզիկները վերադարձել են 8 մեդալով: Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Դալաքյանը ճկասուսեր ձևում դարձել է մրցաշարի հաղթող, Խաչատուր Հարությունյանը նվաճել է արծաթե մեդալ: Ճկասուսեր ձևում հաղթող է ճանաչվել Սեդա Գևորգյանը, փոխչեմպիոն է դարձել Սոնա Պարսամյանը: Խոցասուսեր ձևում ոսկե մեդալ է նվաճել Արման Գրիգորյանը, երկրորդ տեղ է զբաղեցրել Ռուբիկ Մնացականյանը, լավագույն եռյակը եզրափակել է Հայկ Բարսեղյանը: Թրասուսեր ձևում Էդուարդ Բաղյանը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր:
2851 | 0
Facebook