Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հալեպում կառավարական բանակի հարձակումների արդյունքում ավելի քան 500 մարդ է զոհվել

16:05, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Հալեպում կառավարական բանակի հարձակումների արդյունքում ավելի քան 500 մարդ է զոհվել

Սիրիայի Հալեպ քաղաքի վրա կառավարական բանակի հարձակումից ի վեր այդտեղ ամենաքիչը 500 մարդ է զոհվել: Այս մասին գրում է BBC-ն` հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների աստղադիտարանին:

Աղբյուրը նշում է, որ մահացածներից թվով հարյուրը խաղաղ բնակիչներ են:

Կառավարական բանակը Հալեպի վրա է հարձակվել Ռուսաստանի աջակցությամբ: Մասնավորապես նշվում է, որ ՌԴ ԶՈւ օդային հարվածների հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում այս տարվա փետրվարի 1-ից 506 մարդ է զոհվել, որոնցից 23-ը` երեխաներ:
8587 | 0
Facebook